Logo

Սանդրո Պերկովիչ. «Երկրպագուների աջակցությունն անկյունաքարային է լինելու»

11:49 / 14.08.2025Ֆուտբոլ
null

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղին ընդառաջ կայացած ասուլիսին խոսել են դիմակայության մասին: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին նրանց ցուցաբերած աջակցության համար: Այդ աջակցությունն անկյունաքարային է լինելու այս դիմակայությունում, և ես հուսով եմ՝ խաղից հետո միասին կտոնենք հաջողությունը: «Լինկոլնի» դեմ լավ հանդիպում անցկացրինք, խփեցինք 4 գոլ, բայց, ցավոք, 3 գոլերը չարձանագրվեցին: Շատ հարցերում բախտը մեզ չի ժպտացել, բայց մեր խաղերի արդյունքներում որևէ խնդիր չեմ տեսնում: Հուսով եմ՝ կանցնենք հաջորդ փուլ»,- նշել է Պերկովիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ