Logo

Սանդրո Պերկովիչի հաղթական նորամուտը, Օմարի առաջին գոլը եվրագավաթներում. «Նոա» - «Բուդուչնոստ» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:08 / 09.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Նոան» հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման փուլը՝ տնային խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով Չեռնոգորիայի «Բուդուչնոստին»:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով.

1. 4-րդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրագավաթներում՝ «Նոան» 3-րդ անգամ հաղթանակով սկսեց իր ելույթները: Նախկինում «Նոան» հաղթանակով էր մեկնարկել Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 (ԿուՊՍ, Ֆինլանդիա, 1-0) և 2024/25 («Շկենդիա», Հս. Մակեդոնիա, 2-0) մրցաշրջաններում:

2. «Նոան» դարձավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացրած 10-րդ ակումբը: Գործող չեմպիոնը հայկական 2-րդ ակումբն է, որ հաղթանակով նշեց նորամուտը Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարում: Նախկինում դա հաջողվել էր միայն «Արարատ-Արմենիային», որը 2019/20 մրցաշրջանում 2-1 հաշվով հաղթել էր շվեդական ԱԻԿ-ին: Սակայն պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 1-3 հաշվով ու դուրս էր մնացել հետագա պայքարից:

3. «Բուդուչնոստի» հետ հանդիպումը հայկական ակումբների հոբելյանական՝ 350-րդ խաղն էր եվրագավաթներում: Հայաստանի ներկայացուցիչները 84-րդ հաղթանակը տարան: 63 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 203-ում հաջողությունն ուղեկցել է մրցակիցներին: Հայկական թիմերը 313 գոլ են խփել, սեփական դարպասը 627 գնդակ են ընդունել:

4. Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայկական ակումբներն անցկացրած 78 հանդիպումներում 17-րդ հաղթանակը տարան: 18 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 43-ում հայկական ակումբները պարտվել են, խփել են 64 գոլ, բաց են թողել 120 գնդակ:

5. «Նոան» դարձավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում իր օգտին հաղթանակ գրանցած հայկական 6-րդ ակումբը «Փյունիկից», «Շիրակից», «Ալաշկերտից», «Ուրարտուից» և «Արարատ-Արմենիայից» հետո: Եվրագավաթներում անցկացրած 18 հանդիպումներում «Նոան» 8-րդ հաղթանակը տարավ: Հայաստանի չեմպիոնը նույնքան անգամ էլ պարտվել է, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 27 գոլ, բաց է թողել 31 գնդակ:

6. Եվրագավաթների մրցաշարերում «Նոան» առաջին անգամ մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցչի հետ: «Բուդուչնոստը» Չեռնոգորիայի 6-րդ ակումբն էր, որ Եվրագավաթներում մրցավեճի բռնվեց հայկական թիմի հետ: «Նոայի» հաղթանակի շնորհիվ Եվրագավաթներում հայ-չեռնոգորական ֆուտբոլային դիմակայությունում հավասարակշռությունը խախտվեց հօգուտ հայկական ակումբների: Կայացած 13 հանդիպումներում հայկական թիմերը 5 հաղթանակ են տարել, 4 անգամ գրանցվել է ոչ-ոքի, նույնքան անգամ էլ հաղթել են Չեռնոգորիայի ներկայացուցիչները: Հայկական թիմերը խփել են 14 գոլ, բաց են թողել 13 գնդակ:

7. Սանդրո Պերկովիչը Եվրագավաթներում հայկական ակումբ գլխավորած 53-րդ մարզիչն էր: Նա դարձավ Եվրագավաթներում նորամուտը հաղթանակով նշած 13-րդ մարզիչը:

Նախկինում նման ցուցանիշ էին գրանցել Խորեն Հովհաննիսյանը, Սամվել Պետրոսյանը, Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան, Վարդան Մինասյանը, Նիկոլայ Կիսելյովը, Վարդան Բիչախչյանը, Աբրահամ Խաշմանյանը, Անդրեյ Տալալաևը, Գրիգորի Միխայլուկը, Կարեն Բարսեղյանը և Ռուի Մոտան: Ընդ որում, Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան և Վարդան Մինասյանը նորամուտը հաղթանակով էին նշել Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

8. Իմրան Ուլադ Օմարը բացեց գոլերի հաշիվը Եվրագավաթներում՝ դառնալով Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Նոայի» խփած առաջին գոլի հեղինակը: Նա ընդգրկվեց թիմի կազմում Եվրագավաթներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Բուդուչնոստի» դարպասը գրավելով 27 տարեկան 209 օրականում:

9. «Բուդուչնոստի» հետ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից միայն Օգնյեն Չանչարևիչն ու Արտակ Դաշյանն են նախկինում հայկական թիմերի կազմում հանդես եկել Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Դաշյանն այդ մրցաշարում 12-րդ խաղն անցկացրեց, Չանչարևիչի համար դա 5-րդ հանդիպումն էր: Սերբ դարպասապահը Եվրագավաթներում ընդհանուր առմամբ 38 խաղի է մասնակցել, որոնցից 11-ում դարպասն անառիկ է պահել: Երկու ցուցանիշով էլ Չանչարևիչը ռեկորդակիր է դարպասապահների մեջ:

10. Դավիթ Սուալեհեն, Ալեն Գրգիչը և Մարին Յակոլիշը պաշտոնական առաջին խաղն անցկացրին «Նոայի» կազմում, իսկ Ներմին Զոլոտիչը թիմում նորամուտը նշեց Եվրագավաթներում: Զոլոտիչն ընդգրկվեց եվրագավաթներում «Նոայում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ 32 տարեկան 1 օրական:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

18:22 / 03.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սալահին զայրացրել է երկրպագուի գրառումը. «Հնարավոր չէ՞ չանարգել չեմպիոններին»

17:46 / 03.09.2025 • Ֆուտբոլ

«Այստեղ եմ՝ Մեսիի տոնը փչացնելու համար». Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ

17:30 / 03.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ալեքսանդր սկանդինավցին. Գլխավոր տրանսֆերային ռումբի դրական ու բացասական կողմերը

Բացառիկ
17:20 / 03.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
YoHealth-ը դարձել է հայկական 5 ֆուտբոլային ակումբների հովանավոր

17:08 / 03.09.2025 • Ֆուտբոլ

Բալդեն վնասվածք է ստացել

16:29 / 03.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Հավաքականի միասնությունը վեր է ամեն ինչից». Եղիշե Մելիքյան

16:21 / 03.09.2025 • Ֆուտբոլ

Պոստեկոգլուն աշխատանքի վերադառնալու 2 տարբերակ ունի

15:47 / 03.09.2025 • Ֆուտբոլ

«Նոան» նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
15:37 / 03.09.2025 • Ֆուտբոլ

Զավեշտալի. Ուչեն և Սիլվան նույն տեքստով են հրաժեշտ տվել իրենց ակումբներին

14:53 / 03.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ազարի կատարյալ ֆուտբոլիստը

14:24 / 03.09.2025 • Ֆուտբոլ

FourFourTwo. Չեմպիոնների լիգան հաղթած լավագույն թիմերի տասնյակը

13:51 / 03.09.2025 • Ֆուտբոլ

«Սանչոյի, Ռեշֆորդի ու Գառնաչոյի պես ֆուտբոլիստներից ազատվել է պետք». Ֆերդինանդ

13:38 / 03.09.2025 • Ֆուտբոլ

Եվրոպայից ևս 4 ֆուտբոլիստներ կարող են տեղափոխվել Սաուդյան Արաբիա

12:49 / 03.09.2025 • Ֆուտբոլ

Զրկել ավագի թևկապից, չվճարել աշխատավարձ. «Մալյորկան» պատժամիջոցներ է կիրառել

12:23 / 03.09.2025 • Այլ մարզաձևեր

fastnews-video-icon
US Open. Ջոկովիչը կիսաեզրափակիչում է ու կխաղա Ալկարասի հետ

12:07 / 03.09.2025 • Ֆուտբոլ

Անտոնի. «Մերժեցի «Բավարիային»՝ խոստումս պահելու համար»

11:23 / 03.09.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» լեգենդը կարող է փոխարինել Տեն Հագին «Բայերում»

10:34 / 03.09.2025 • Ֆուտբոլ

««Ռեալի» խաղացողների դեմքին անկարողության արտահայտություն կար». Մարտինես

00:42 / 03.09.2025 • Ֆուտբոլ

Մարտինես. «Ֆլիկին ասացի, որ այս առաջարկն անհնար է մերժել»

00:24 / 03.09.2025 • Ֆուտբոլ

Իլկայ Գյունդողանը` «Գալաթասարայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:53 / 02.09.2025 • Թենիս

fastnews-video-icon
US Open. Ալկարասը կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է

23:25 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոնարումայի խաղահամարը «Մանչեսթեր Սիթիում»

22:53 / 02.09.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Նապոլին» ակումբի համար ռեկորդային աշխատավարձի բյուջե ունի

22:22 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Թիկնիզյանը, Բիչախչյանն ու Բարսեղյանը միացել են հավաքականին

21:52 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռայան Շերկին տևական ժամանակով շարքից դուրս է մնացել

21:21 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պավարը 9 տարի անց վերադարձել է հայրենիք

Պաշտոնական
20:50 / 02.09.2025 • Ֆուտբոլ

Չեմպիոնների լիգան չհաղթած լավագույն մարզիչները` ըստ FourFourTwo-ի

20:26 / 02.09.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Եվրոբասկետ-2025. Հունաստանի հավաքականն առանց Յանիսի անսպասելի պարտություն է կրել

19:54 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Յուրա Մովսիսյանը ներկա է եղել Հայաստանի Մ19 հավաքականի մարզմանը

19:27 / 02.09.2025 • Ֆուտբոլ

Էդերսոնը տեղափոխվել է «Ֆեներբահչե»

Պաշտոնական
18:23 / 02.09.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Ադեմոլա Լուքմանը կարող է տեղափոխվել Թուրքիա

17:35 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մանուել Ականջին կարիերան կշարունակի «Ինտերում»

Պաշտոնական
16:51 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռաուլ Ալբիոլը վերադարձավ Ա Սերիա

Պաշտոնական
16:21 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջեյդոն Սանչոն տեղափոխվել է «Ասթոն Վիլա»

Պաշտոնական
15:42 / 02.09.2025 • Ֆուտբոլ

Ֆերմինը հրաժարվել է «Բարսելոնայից» հեռանալուց՝ չնայած ակումբի ցանկությանը

15:02 / 02.09.2025 • Ֆուտբոլ

Սելարայանը հավաքականին միանալուց առաջ հոբելյանական հանդիպում է անցկացրել

14:20 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բարսեղյանի թիմակիցը տեղափոխվել է անգլիական ակումբ

Պաշտոնական
13:53 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոմինիկ Լիվակովիչը տեղափոխվեց կատալոնական ակումբ

Պաշտոնական
13:20 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ջանլուիջի Դոնարուման՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
12:35 / 02.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ