Սանդրո Պերկովիչը նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
41-ամյա խորվաթ մասնագետը 2024-25 մրցաշրջանի երկրորդ հատվածում գլխավորել էր Զագրեբի «Դինամոն», մարզչական կարիերայում ընթացքում նաև մարզել է լատվիական «Ռիգան» և ավստրիական «Շտուրմի» երիտասարդական թիմը։
Երեք մրցաշրջան էլ նա ընդգրկված էր «Դինամոյի» մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ Սանդրո Պերկովիչն աշխատել է այնպիսի մարզիչների հետ, ինչպիսիք են Ֆաբիո Կանավարոն, Սերգեյ Յակիրովիչը և Նենադ Բյելիցան։
Խորվաթիայի ամենատիտղոսակիր թիմի հետ մասնագետը դարձել է երկրի եռակի չեմպիոն, մեկական անգամ նվաճել է գավաթը և Սուպերգավաթը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան իր մարզչական շտաբով հեռացել էր «Նոայից» ու գլխավորել Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»: