Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստի գործակալը կապ է հաստատել «Ռեալի» հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:02 / 14.07.2022• ՍՊՈՐՏ
Լերոյ Սանե

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լերոյ Սանեի գործակալը կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ և ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել «սերուցքայիններին», հայտնում է Defensa Central-ը:

«Ռեալը» սերբ հարձակվող Լուկա Յովիչի «Ֆիորենտինա» տեղափոխվելուց հետո ցանկանում է համալրում կատարել հարձակման գծում: Մադրիդյան գրանդը դիտարկում է Սանեի տարբերակը:

Լերոյ Սանեն 2020 թվականի ամռանն է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» 60 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բավարիա»: 26-ամյա գերմանացու պայմանագիրը մյունխենյան թիմի հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ