Մյունխենի «Բավարիայի» գերմանացի վինգեր Լերոյ Սանեն ամփոփել է Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հաղթական խաղը (2-0): Սանեն գոլի հեղինակ էր դարձել, իսկ «Ինտերի» իտալացի պաշտպան Դանիելե Դամբրոզիոն նրա հարվածից հետո էր գնդակն ուղարկել սեփական դարպասը:
«Ես պարզապես ցանկանում եմ լավ խաղալ և ուրախ հեռանալ խաղադաշտից: Առաջին գոլի դրվագում ես գիտեի, թե որտեղ են թողել ազատ տարածություն։ Վազք կատարեցի, հետո փոխանցում ստացա Կիմիխից և գրավեցի մրցակցի դարպասը»,- Սանեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ C խմբում ընգրկված են նաև կատալոնական «Բարսելոնան» և չեխական «Վիկտորիա Պլզենը»: Առաջին տուրում Չավիի գլխավորած թիմը 5-1 հաշվով ջախջախել էր չեխական թիմին:
Խմբային փուլի երկրորդ տուրում «Բավարիան» սեպտեմբերի 13-ին Մյունխենում կմրցի «Բարսելոնայի» հետ, իսկ «Վիկտորիան» Պլզենում կընդունի «Ինտերին»:


