Logo

Սանեն մերժել է 100 միլիոն եվրոյի առաջարկը

18:54 / 29.04.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն մերժել է Սաուդյան Արաբիայից ստացած խոշոր առաջարկը, գրում է Sky Sport-ը:

«Ալ Իթիհադը» գերմանացուն 4 տարվա պայմանագիր է առաջարկել՝ ընդհանուր 100 միլիոն եվրո աշխատավարձով, բայց վինգերը ցանկանում է մնալ Մյունխենում և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Բավարիան» ու Սանեն մոտ են նոր պայմանագիր ստորագրելուն, ըստ որի՝ նա տարեկան կստանա 10 միլիոն եվրո: Հնարավոր պարգևավճարների հետ գումարը կարող է հասնել 14-16 միլիոնի:

Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ