«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն, հնարավոր է, վերադառնա Պրեմիեր լիգա, գրում է Sky Sports-ը:
Մյունխենյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր՝ շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձով, բայց առաջարկը մերժվել է: Անգլիական թիմերի շրջանում մեծ է հետաքրքրությունը Սանեի նկատմամբ: Այդ հարցում ամենաակտիվը «Տոտենհեմն» է: Գերմանացին նախընտրում է ապրել Լոնդոնում՝ ընտանեկան պատճառներով պայմանավորված:
Ավարտված մրցաշրջանում Սանեն Բունդեսլիգայում 30 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 5 ասիստ: