Բրազիլական «Սանթոսը» փոխել է տարբերանշանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փոփոխությունը կատարվել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին: Ակումբի տարբերանշանի վերևում թագ է ավելացվել:
Պելեն, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, 1956-1975 թվականներին պաշտպանել էր «Սանթոսի» գույները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 82-ամյա բրազիլացին հիվանդանոցում հրաժեշտ է տվել հարազատներին: Պելեն պայքարում է քաղցկեղի դեմ, ունի երիկամների և սրտի աշխատանքի խնդիրներ: