Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) 2025թ. կանոնավոր առաջնության հանդիպումներից մեկը կանցկացվի Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոն«Սանտիագո Բերնաբեուում»: AS-ը գրում է, որ NFL-ը մոտ օրերս պաշտոնապես կտեղեկացնի այդ մասին:
«Սանտիագո Բերնաբեուի» վերակառուցման ժամանակ հաշվի է առնվել ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման հնարավորությունը։
Կար հավանականություն, որ NFL-ի կանոնավոր առաջնության հանդիպումներից մեկն Իսպանիայում կանցկացվի արդեն այս տարի, սակայն լիգան ընտրեց Բրազիլիան. «Ֆիլադելֆիա Իգլսը» մրցաշրջանի առաջին խաղը կանցկացնի Սան Պաուլուում:
Մադրիդում կայանալիք հանդիպման մասնակիցներից մեկը լինելու է «Չիկագո Բիրսը» կամ «Մայամի Դոլֆինսը»: Այդ ակումբները NFL-ից թույլտվություն են ստացել լիգայի ապրանքանիշն Իսպանիայում գովազդելու համար:
Բացի Մադրիդից, 2025թ. NFL-ի հանդիպում կանցկավի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում («Ուեմբլի» և «Տոտենհեմ Հոսթփուր» մարզադաշտեր) և Գերմանիայի Մյունխեն քաղաքում («Ալիանց Արենա» մարզադաշտ):


