Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում տանը 2-0 հաշվով հաղթեց բասկյան «Ռեալ Սոսյեդադին»:
Դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 31 գոլով Լա լիգայի գլխավոր ռմբարկուն է:
«Արքայական ակումբը» վերջին խաղն անցկացրեց իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում իր վերջին խաղն անցկացրեց 39-ամյա խորվաթ կիսապաշտպան, «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը:
«Ռեալը» 84 միավորով Լա լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Ի դեպ, «Ռեալ Սոսյեդադն» էլ վերջին խաղն անցկացրեց Իմանոլ Ալգուասիլի գլխավորությամբ:
Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»` 2-0
Կիլիան Մբապե, 38, 83
Կարդացեք նաև՝