Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը չի անհանգստանում, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հիմնականում պահեստայինների թվում է։
«Այդ պահով անհանգստացած չեմ։ Նա դեռ շատ է մեկնարկային կազմում լինելու։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածի տակ է դնում Ռոնալդուի կարևորությունը»,- Սանտուշի խոսքը մեջբերում է Mirror-ը։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցելու է Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերին։
Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 24-ին արտագնա խաղում մրցելու է Չեխիայի հետ, իսկ սեպտեմբերի 27-ին ընդունելու է Իսպանիային: Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայի հաղթող էր դարձել 2019 թվականին:


