Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
68-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականը։ Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են այն։
Ֆերնանդու Սանտուշը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում էր 2014 թվականից: Նրա գլխավորությամբ պորտուգացիները 2016 թվականին դարձել էին Եվրոպայի չեմպիոն, իսկ 2019 թվականին նվաճել էին Ազգերի լիգայի հաղթողի կոչումը:
Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում պորտուգալացիները հասել էին մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էին Մարոկկոյի հավաքականին (0-1):
Պորտուգալիայի հավաքականը Սանտուշի հետ անցկացրել է 109 հանդիպում, տարել 67 հաղթանակ, կրել 19 պարտություն ու գրանցել 23 ոչ-ոքի։ Նրան փոխարինողի հավակնորդների թվում են Ռուի Վիտորիան, Ժորժե Զեժուշը, Ռուի Ժորժեն, Պաուլու Բենտուն, Կարլուշ Կայրուշը, Պաուլո Սոուզան և Ժոզե Մոուրինյոն։


