Թվում է, թե «Sex and the City» հեռուստասերիալի շարունակության ստեղծողները, ցանկանում են էլ ավելի շփոթեցնել լեգենդար շոուի երկրպագուներին: Համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել նկարահանման հրապարակից, որոնցում նկարահանվել են Սառա Ջեսիկա Փարքերն ու Քրիս Նոթը:
Կադրերում հերոսները՝ Քերի Բրեդշոուն և Միստր Բիգը ծիծաղում են, ձեռքերը բռնում և գրկախառնվում: Ընդհանրապես, նրանք իրենց սիրահարված զույգի պես էին պահում, թեպետ լուրեր էին պտտվում, որ սերիալի շարունակության մեջ նրանց ճանապարհները կբաժանվեն:
Նրանց հավանական բաժանման ևս մեկ ապացույցը սերիալի նկարահանումներից մեկ այլ կադր էր: Դրվագում Փարքերը համբուրում է Ջոն Թենին, իսկ թե ում է նա մարմնավորելու սերիալում, դեռ հայտնի չէ:
Սերիալի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին: Շոուի շարունակությունն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել: Սերիալի երկրպագուները բաժանված են երկու ճամբարի. ոմանք մեծ անհամբերությամբ են սպասում պրեմիերային, մյուսները ծայրահեղ թերահավատորեն են վերաբերվում, առաջին հերթին այն պատճառով, որ այնտեղ չի ընդգրկվի Քիմ Քեթրալը:
Բացի այդ, սերիալի գլխավոր հերոսներն իրենք են բախվել քննադատության: Համացանցում շատ էին քննարկվում, թե որքան են նրանք փոխվել 20 տարվա ընթացքում:
«Ես գիտեմ, թե ինչպիսի տեսք ունեմ: Ես այլընտրանք չունեմ։ Ի՞նչ կարող եմ անել դրա դեմ: Դադարե՞մ ծերանալ», – ասել է Սառա Ջեսիկա Փարքերը Vogue-ին տված հարցազրույցում: