Logo

«Սարդարապատն» ու ֆրանսիական «Լանսը» սկսել են համագործակցություն

13:13 / 06.04.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայկական նորաստեղծ «Սարդարապատ» ակումբը համագործակցություն է սկսել ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համագործակցության շնորհիվ հայ ֆուտբոլիստներն ու մարզիչները շարունակական ուսուցում և վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայում:

«Լանսի» ակադեմիայում տեղի է ունեցել «Սարդարապատի» հետ համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս հայկական ակումբի հիմնադիր-նախագահ Սևան Կարյանի և տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ «Սարդարապատի» ակադեմիան գործում է Արմավիրի քաղաքային մարզադաշտում։ 

«Լանսը» Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 29 խաղից հետո 60 միավորով երկրորդն է և 6 միավոր է զիջում գործող չեմպիոն ՊՍԺ-ին, որն առաջատարն է:

Ֆոտո՝ «Սարդարապատի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա