Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Սարդարապատը» պայմանագիր է կնքել 10 նոր ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Սարդարապատի» նորեկներն են Դումբիա Վայանգան, Եսայի Բաղրամյանը, Գոռ Աբրահամյանը, Վրեժ Մկրտչյանը, Հայկ Սիմոնյանը, Տիգրան Այունցը, Աբդեռահման Նդաոն, Հայկ Հովհաննիսյանը, Արման Մկրտչյանը և Գոռ Վանոյանը:


