«Բավարիայի» 2-րդ թիմի գլխավոր մարզիչ Սեբաստյան Հյոնեսը ստանձնել է «Հոֆենհայմի» ղեկը։
Մյունխենյան ակումբի նախկին մարզչի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2023 թվականը, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Թիմը կսկսի նոր մրցաշրջանին նախապատրաստվել օգոստոսի 2-ից։
38-ամյա Հյոնեսը «Բավարիայի» 2-րդ թիմը գլխավորել էր 2019 թվականին ու հաղթել Բունդեսլիգա 3-ում։
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» Ալֆրեդ Շրոյդերին հեռացրել էր հունիսի սկզբին։ Մասնագետի հետ պայմանագիրը խզվել էր փոխադարձ համաձայնությամբ։ Նախկին մարզչի ու ակումբի միջև տարաձայնություններ էին առաջացել թիմի հետագա զարգացման հարցում։

