Logo

Սարգիս Ադամյանը վերադարձավ «Յան Ռեգենսբուրգ»

13:40 / 03.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանական «Քյոլնի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վարձավճարով տեղափոխվել է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստն իր նախկին թիմում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում անցկացրել է 4 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ 

Նա «Յան Ռեգենսբուրգի» կազմում հանդես է եկել նաև 2017-19 մրցաշրջաններում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա