Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտից առաջին մեդալը նվաճեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում:
Սարգիս Բեգոյանը (61 կգ) եզրափակիչ գոտեմարտում 4-8 հաշվով պարտվեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի և բավարարվեց արծաթե մեդալով:
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոն էին դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Աշոտ Խաչատրյանը (77 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի, իսկ կանանց պայքարում Էլեն Բաբաջանյանը (53 կգ)` արծաթե: