Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և գրավել երրորդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կայծակնային և արագ շախմատի մրցապայքարներում Սարգսյանը զբաղեցրել է համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:


