Logo

Սարգիս Ստեփանյանը նվաճել է Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր

19:21 / 10.07.2023Պարալիմպիկ սպորտ
null

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող պարաաթլետիկայի աշխարհի առաջնության գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղն ու նվաճել Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր:

Ամփոփելով իր մրցելույթները՝ Սարգիս Ստեփանյանը նշել է, որ Պարալիմպիկ խաղերում ամեն ինչ անելու է՝ մեդալ նվաճելուն մոտենալու համար:

«Առաջին երեք մոտեցումներիս լավ հանդես չեկա. 9.17, 9.38 և 9.35 հրեցի գունդը: Արդեն մտահոգվում էի, նաև այդ օրը մի քիչ գլխացավ ունեի, մտածեցի՝ նաև դա է պատճառը: Մեզ ոգևորելու էր եկել նաև Ռոբերտ Էմմիյանը՝ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը: Մինչև այդ ասել էր՝ «Սարգիս ջան, քո անունը վանկարկելու եմ, բղավելու եմ, պետք է հաղթահարես ուղեգրի համար նվազագույն ցուցանիշը»: Բարձր, զրնգուն ձայնով կանչեց, ոգևորությունս բարձրացավ: Ու վերջին 3 մոտեցումներում գրանցեցի 9.74, 9.76 և 9.78 գրանցեցի:

Չեխիայի միջազգային մրցաշարում 9.65 էի հրել, բայց դա վարկանիշ ապահովող մրցում չէր: Փաստորեն, մոտ 15-20 օր անց թարմացրի արդյունքս, բայց սա դեռ սկիզբն է: Ամեն ինչ անելու եմ, որ մինչև Պարալիմպիկ խաղերը շատ մեծ տարբերությամբ արդյունք ունենամ այս նվազագույնից: Այսինքն, պետք է մոտենանք մեդալին: Ամեն ինչ անելու եմ, որովհետև պետք է: Պետք է երկիրը պատվով ներկայացնել»,- Սարգիս Ստեփանյանի խոսքը մեջբերում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը Փարիզում ընթացող պարաաթլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արման Սարգսյանը (T53 սայլակավազք), Սմբատ Կարապետյանը (T54 սայլակավազք), Սարգիս Մխիթարյանը (F57 գնդի հրում): Մրցավայր են մեկնել նաև թիմի ղեկավար, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանը, անձնական մարզիչներ Արման Փիրոյանը և Գևորգ Ստեփանյանը:

Աշխարհի առաջնությունը կավարտվի հուլիսի 17-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ