«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դժգոհ է Իտալիայի Ա Սերիայի մրցավարների աշխատանքից, հայտնում է Goal-ը։
«Զայրացած եմ, որ Լաուտարո Մարտինեսին դեղին քարտ չտվեցին Ձականիի նկատմամբ կանոնների խախտումից հետո։ Մրցավարը ոչ միայն չզգուշացրեց Լաուտարոյին, այլև Ձականիից պահանջեց հեռանալ խաղադաշտից, ինչից հետո քիչ էր մնում նրա եզրից գոլ բաց թողնեինք։
Այստեղ չկա ոչ մի մրցավար, որը պատվով կկատարեր իր աշխատանքն այս խաղում։ Հուսով եմ` Ա Սերիան մրցավարներ կհրավիրի արտերկրից։ Նրանց կարելի է նույնիսկ «վարձակալել»»,- ասել է իտալացի մասնագետը։
Ա Սերիայի 11-րդ տուրում «Լացիոն» արտագնա խաղում 0-2 հաշվով պարտվել է «Ինտերին», հանդիպումը սպասարկել է Մաուրիցիո Մանգանյելոյի գլխավորած մրցավարական անձնակազմը:


