«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով, հայտնում է Goal-ը:
Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել նրան:
Another step on the road to full recovery for Micky 💪 pic.twitter.com/3YJF4iZ4fK
— West Ham United (@WestHam) July 25, 2025
«Վեսթ Հեմի» մինչև 21 տարեկանների թիմի մարզիչ Մարկ Ռոբսոնն ասել է, որ երիտասարդ խաղացողների համար նրա հետ խաղալը «ֆանտաստիկ փորձառություն» էր:
2025 թվականի հուլիսի 1-ից Մայքլ Անտոնիոն ազատ գործակալի կարգավիճակում է: Դեռևս հստակ չէ՝ նա երկարաձգելո՞ւ է պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ, թե՞ տեղափոխվելու է այլ ակումբ:


