«Սասուոլոն» մեկ տարի անց նվաճել է Ա Սերիայի ուղեգիր։
Ֆաբիո Գռոսոյի գլխավորած թիմը 33-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է «Մոդենային», իսկ երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիան» «Մանտովայի» դեմ խաղում չկարողացավ պահել երկու գնդակի առավելությունն ու միավորներ կորցրեց` 2-2։
«Սասուոլոն» Բ Սերիայի ավարտից 5 տուր առաջ 75 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից» առաջ է 16 միավորով։ «Պիզան» 66 միավորով երկրորդն է։
Ա Սերիայի ուղեգիր նվաճում են Բ Սերիայի լավագույն երկու թիմերը և 3-8-րդ տեղերը գրաված ակումբների միջև անցկացվող փլեյ-օֆֆի հաղթողը։
Իտալիայի Բ Սերիա, 33-րդ տուր
«Մոդենա» - «Սասուոլո»` 1-3
Սիմոնե Սանտորո, 60 - Դոմենիկո Բեռարդի, 36, Արման Լյորենտ, 64, Լուկա Մոռո, 76
«Մանտովա» - «Սպեցիա»` 2-2
Տոմազո Մաջոնի, 80, 90+4 - Ջուզեպե Աուերլյո, 18, Սալվատորե Էսպոզիտո, 5
Հեռացում` Նիկոլո Բերտոլո, 63


