Logo

«Սասուոլոյի» հարձակվողի կինը սպառնալքիներ է ստացել «Միալնի» երկրպագուներից

10:31 / 31.01.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի ազգային հավաքականի և «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդի կին Ֆրանչեսկա Ֆանտուցին Ինստագրամում սպառնալիքներ է ստացել «Միլանի» երկրպագուներից: 

Football Italia-ի տեղեկություններով, նրանցից մեկը նույնիսկ սպառնացել է սպանել Բերարդիին: Ֆրանչեսկան դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ իրավական միջոցներ կձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 20-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» տանը 2-5 հաշվով պարտվել էր «Սասուոլոյին»: 28-ամյա Բերարդին դարձել էր գոլի և 3 ասիստի հեղինակ: 2013/14 մրցաշրջանում նա պոկերի հեղինակ էր դարձել «Միլանի» դեմ խաղում։ Իտալացի հարձակվողը «Միլանի» դեմ անցկացրած 19 խաղում խփել է 18 գոլ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ