Logo

Սաուդյան Արաբիան Ամերիկայի գավաթին մասնակցելու հրավեր է ստացել

12:18 / 06.02.2023Այլ մրցաշարեր
null

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի հավաքականը հաջորդ տարի նախատեսված Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու հրավեր է ստացել։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յասիր Ալ-Միշալը։

«Մենք Ամերիկայի գավաթում խաղալու հրավեր ենք ստացել։ Եթե ​​ամեն բան հաջող լինի, կմասնակցենք այդ մրցաշարին»,- Յասիր Ալ-Միշալի խոսքը մեջբերում է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա Պարագվայում։ Մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը հաղթել էր նաև նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում: ԱԱ-2022-ի առաջին տուրում Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ էր տարել արգենտինացիների նկատմամբ, սակայն չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ