«Ալ Ահլիի» հարձակվող Այվան Թոնին խոսել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մակարդակի մասին, տեղեկացնում է The Guardian-ը։
«Սաուդյան Արաբիայի առաջնությունը բարձրակարգ լիգա է։ Պրո լիգան մակարդակով չի զիջում Անգլիայի առաջնությանը։ Եթե «Ալ Ահլին» խաղար Պրեմիեր լիգայում, ապա կպայքարեր Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Մենք տեսանք, թե ինչպես «Ալ Հիլալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ Ես նույնիսկ ցանկանում էի թվիթ գրել այդ հանդիպման վերաբերյալ, բայց տանն ինձ ուղղակի կսպանեին։ Այստեղ շատ ֆուտբոլիստներ հայտնի չեն, բայց նրանք կարողանում են լավ ֆուտբոլ ցուցադրել»,- ասել է անգլիացին։
29-ամյա ֆուտբոլիստը 2020-2024 թվականներին հանդես է եկել «Բրենթֆորդում»։


