Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ալ Իթիհադը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ալ Նասրին»։
Հյուրերից հաշիվը 15-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացի գոլահարը դարպասի գրավմամբ աչքի ընկավ երկու ամսվա դադարից հետո։ Նա նախորդ գոլը խփել էր օգոստոսի 30-ին։
«Ալ Նասրը» չկարողացավ օգտվել քանակական առավելությունից. «Ալ Իթիհադը» 49-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Այսպիսով՝ «Ալ Իթիհադը» քառորդ եզրափակիչում է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ Նասրն» ավարտց պայքարը։
Սաուդյան Արաբիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ալ Նասր» - «Ալ Իթիհադ»` 1-2
Անժելո, 30 - Կարիմ Բենզեմա, 15, Հուսեմ Աուար, 45+2
Հեռացում` Ահմեդ Ալ Ջուլայդան, 49 («Ալ Իթիհադ»)


