Ֆուտբոլի կանանց Ֆրանսիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էրվե Ռենարը, հայտնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:
54-ամյա ֆրանսիացի մասնագետը կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի օգոստոսը:
Հիշեցնենք, որ Ռենարի նախորդ աշխատավայրը Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականն էր, որը Կատարում կայացած Մունդիալի խմբային փուլի առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել էր հետագայում չեմպիոն դարձած Արգենտինայի հավաքականին:
Ավելի վաղ մասնագետը մարզել է Զամբիայի ու Կոտդիվուարի հավաքականները, որոնց հետ 2012 և 2015 թվականներին դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթակիր: 2016-2019թթ. նա գլխավորել է Մարոկկոյի հավաքականը: