Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարությունը 17 միլիարդ ֆունտ ստերլինգ է հատկացրել մինչև 2030 թվականը տրանսֆերներ կատարելու համար:
Լրագրող Բեն Ջեյկոբսի տեղեկություններով, երկրի կառավարությունը հաստատել է որոշումը: Արաբական «Ալ Հիլյալն» ակտիվացել է և ծրագրում է ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեին: 2024թ. համար արաբական ակումբների տրանսֆերային նպատակը կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ակումբներից առաջին աղմկոտ տրանսֆերը կատարեց «Ալ Նասրը», որը 2022 թվականի դեկտեմեբրին պայմանագիր կնքեց «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հետ: