Սաուդյան Պրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրեն Մոհամեդ Բասրավին հայտնել է, որ լիգան տրանսֆերի վերաբերյալ չի բանակցում «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ, հաղորդում է Goal.com-ը:
«Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին:
Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստին: Իհարկե, մենք կուզենք, որ Վինիսիուսը խաղա մեր առաջնությունում, բայց ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելն ակումբների գործն է, ոչ թե լիգայի ղեկավարության»,- ասել է պաշտոնյան:


