Logo

Սաուլ Ալվարես. «Ներողություն եմ խնդրում Մեսիից և Արգենտինայի ժողովրդից»

09:43 / 01.12.2022• Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ներողություն է խնդրել ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար:

«Վերջին օրերին կիրքն ու սերը իմ երկրի նկատմամբ համակել են ինձ, և ես անպատշաճ մեկնաբանություններ եմ արել։ Ուստի ես ուզում եմ ներողություն խնդրել Մեսիից և Արգենտինայի ժողովրդից։

Ամեն օր մենք նոր բան ենք սովորում, և հիմա իմ հերթն է»,- սոցցանցերում գրել է Սաուլ Ալվարեսը։

Հիշեցնենք, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրի՝ Արգենտինա - Մեքսիկա խաղից (2-0) հետո արգենտինացիների հանդերձարանում Մեսին հատակին գցել էր մեքսիկացիների մարզաշապիկը, որից հետո Ալվարեսը սպառնացել էր ծեծել «Ոսկե գնդակի» 7-ակի հաղթողին:

Աշխահի կրկնակի չեմպիոն Արգենտինան 6 միավորով C խմբից առաջին տեղով դուրս է եկել 1/8 եզրափակիչ ու կխաղա Ավստրալիայի հետ, իսկ մեքսիկացիները չորս միավորով երրորդ տեղն են զբաղեցրել և դուրս մնացել պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ