Logo

Սաուլ Ալվարեսն ու Դե Լա Հոյան բախվել են ասուլիսի ժամանակ

16:41 / 02.05.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարես Կանելոն (60-2) ու 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, այժմ Golden Boy պրոմոութերական ընկերության ղեկավար Օսկար Դե Լա Հոյան (36-6) ընդհարվել են մամուլի ասուլիսի ժամանակ։

Իր խոսքում 51-ամյա Դե Լա Հոյան հիշեցրել է Սաուլ Ալվարեսի՝ Գենադի Գոլովկինի դեմ 2028-ին կայացած մենամարտից առաջ արգելված խթանիչներ օգտագործելու մասին։ Դա դուր չի եկել մեքսիկացի բռնցքամարտիկին, որը կանգնել է իր տեղից ու փորձել պարզել հարաբերությունները ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկի հետ։ Նրանք անպատվել են իրար, գործը բռունցքներին չի հասել։

Հիշեցնենք, որ Golden Boy-ը 2010-ին պայմանագիր էր կնքել Սաուլ Ալվարեսի հետ, երբ նա 20 տարեկան էր։ Ընկերությունը մեքսիկացուն օգնել էր աստղային բռնցքամարտիկ դառնալ ԱՄՆ-ում։ Սակայն ավելի ուշ կողմերի հարաբերությունները լարվել էին։ 2020-ին Ալվարեսը Դե Լա Հոյային ու Golden Boy-ին դատի էր տվել՝ մեղադրելով պայմանագիրը խախտելու ու այլ խախտումների մեջ։

Ալվարեսը պատրաստվում է մեքսիկացի Հայմե Մունգիայի դեմ տիտղոսի պաշտպանության մենամարտին, որը կկայանա մայիսի 4-ին ամերիկյան Լաս Վեգասում։ Նույն երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Պողոսյանը։ 28-ամյա հայ բռնցքամարտիկը թեթևագույն քաշային կարգում կմենամարտի մեքսիկացի Ադրիան Տորեսի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա