Logo

Սաուլ Ալվարեսը կնքել է 100 միլիոնանոց պայմանագիր

11:17 / 27.06.2023Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը խոշոր պայմանագիր է կնքել PBC ընկերության հետ ու առաջիկա երեք մենամարտերի հեռարձակումից կստանա 100 միլիոն եվրո, հայտնում է ESPN-ը:

32-ամյա բռնցքամարտիկը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 16-ին և ուժերը կչափի ամերիկացի Ջերմալ Չարլոյի հետ:

Պրոֆեսիոնալ ռինգում Սաուլ Ալվարեսն անցկացրել է 62 մենամարտ, տարել 58 հաղթանակ (39 նոկաուտ), կրել 2 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ