Logo

Սաուլը կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող իսպանացի ֆուտբոլիստը

11:04 / 05.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է դառնալ հերթական ֆուտբոլիստը, որը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում, հաղորդում է AS-ը:

28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ալ Նասրը» և «Ալ Իթիհադը»: Սաուլը կհամաձայնվի կարիերան Եվրոպայի սահմաններից դուրս շարունակելու տարբերակին, եթե նրան վճարեն տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, որից հետո նա կդառնա ամենաբարձր վարձատրվող իսպանացի ֆուտբոլիստը:

«Աթլետիկոն» դեմ չէ, որ Սաուլը հեռանա, քանի որ դրա շնորհիվ կկարողանա թոթափել աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը:

2022/23 մրցաշրջանում իսպանացին «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 38 խաղի, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 10 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ