Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն ասել է, որ չի կարոտում իր նախկին աշխատանքը, հայտնում է BBC-ն:
«Հավաքականի խաղին կողքից հետևելը փոքր-ինչ տարօրինակ է ինձ համար, սակայն ես չեմ կարոտում հավաքականում աշխատելը: Ուսերիս այլևս ծանր բեռ չկա:
Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել Անգլիայի հավաքականի ղեկին, բայց այժմ նոր մարզչի հետ առաջ գնալու ժամանակն է»,- ասել է Սաութգեյթը:


