Logo

Սաութգեյթ. «Չենք խաղում այնպես, ինչպես ցանկանում ենք»

23:16 / 20.06.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Դանիայի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից հետո դժգոհել է թիմի ցուցադրած խաղից:

«Ակնհայտ է, որ մենք այնքան էլ լավ չենք հանդես գալիս: Պետք է ավելի լավ ճնշում գործադրենք մրցակիցների վրա: Անցկացրած երկու խաղերում այս առումով թերացել ենք, նաև խնդիր ունենք գնդակով խաղի հետ կապված: Պետք է լուծում գտնենք այս խնդրին: Այս պահին մենք չենք խաղում այնպես, ինչպես ցանկանում ենք»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ C խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում Անգլիան և Դանիան 1-1 հաշիվն էին գրանցել: Այս խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Սերբիան վերջին վայրկյաններին ոչ-ոքի է կորզել Սլովենիայի հավաքականից՝ 1-1:

Անգլիացիներն առաջին տուրում 1-0 հաշվով հաղթել էին Սերբիայի հավաքականին, իսկ սլովենացիներն ու դանիացիները 1-1 հաշիվն էին գրանցել: Վերջին տուրից առաջ Անգլիայի հավաքականը չորս միավոր ունի, Դանիան և Սլովենիան՝ երկուական, Սերբիան՝ 1:

Անգլիացիները խմբային փուլը կավարտեն Սլովենիայի հավաքականի դեմ խաղով, իսկ Դանիան կմրցի Սերբիայի դեմ: Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 25-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ