«Կրասնոդարի» ֆուտբոլիստ Գուստավո Ֆուրտադո Սանթոսը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հավանական տեղափոխության մասին, տեղեկացնում է Metaratings-ը։
««Սաութհեմփթո՞ն»․ Սպերցյանը մեծ ֆուտբոլիստ է. նա արժանի է եվրոպական մեծ ակումբում խաղալուն։ Նա ֆանտաստիկ անցկացրեց նախորդ մրցաշրջանը»,- ասել է Սանթոսը։
Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնը» պաշտոնական առաջարկ է կատարել «Կրասնոդարին»։ Լուրը հաստատել է հենց Սպերցյանը։
25-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է։ Նա «Ցլերի» կազմում 148 խաղում խփել է 45 գոլ, կատարել է 38 գոլային փոխանցում։
Կարդացեք նաև՝


