Հանրահայտ խորվաթ մասնագետ Իվան Յուրիչը մեկնել է Անգլիա, որպեսզի պայմանագիր կնքի «Սաութհեմփթոնի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
49-ամյա մարզիչն արդեն համաձայնության է եկել նոր ակումբի հետ և կփոխարինի շոտլանդացի Ռասել Մարտինին։
Հիշեցնենք, որ Իվան Յուրիչի նախորդ ակումբն իտալական «Ռոման» էր, որտեղից նա հեռացվել էր նշանակումից 2 ամիս անց:
«Սաութհեմփթոնը» Պրեմիեր լիգայում վաստակել է 5 միավոր և վերջին տեղում է: