«Սաութհեմփթոնը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Իվան Յուրիչին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սայմոն Ռասկը, իսկ նրա օգնականը կլինի անվանի նախկին ֆուտբոլիստ Ադամ Լալանան։
Յուրիչն անգլիական ակումբում աշխատեց ընդամենը 108 օր։ «Սաութհեմփթոնը» նրա գլխավորությամբ 16 խաղում տարել է 2 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 13 պարտություն։
Հիշեցնենք, որ 31-րդ տուրում «Տոտենհեմին» 1-3 հաշվով պարտվելուց հետո «Սաութհեմփթոնը» դուրս է մնացել Անգլիայի Պրեմիեր լիգայից։ «Սրբերը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգան երկրի երկրորդ լիգայում` Չեմպիոնշիփում։


