Բոսնիացի եզրային պաշտպան Սեադ Կոլաշինացը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ՝ դառնալով ազատ գործակալ:
Ֆուտբոլիստն արդեն հասցրել է նոր համաձայնության գալ՝ պայմանագիր կնքելով «Մարսելի» հետ, ինչի մասին հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա Կոլաշինացի ու ֆրանսիական թիմի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Sead Kolašinac est Olympien ! 🔵⚪️#WelcomeSead 🇧🇦 pic.twitter.com/SPDOiJdxyh
— Olympique de Marseille (@OM_Officiel) January 18, 2022
Բոսնիացի պաշտպանն «Արսենալում» հանդես էր գալիս 2017 թվականից։ Լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 118 խաղում Կոլաշինացը խփել է 5 գոլ և կատարել 15 արդյունավետ փոխանցում։
Այս մրցաշրջանում Կոլաշինացը 5 հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում: