Logo

Սեբաստիեն Ալեն վերադարձավ Նիդերլանդներ

21:31 / 09.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Նիդերլանդները ներկայացնող «Ուտրեխտը» Դորտմունդի «Բորուսիայից» վարձակալել է հարձակվող Սեբաստիեն Ալեին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագրի ժամկետը կգործի մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։

Կոտդիվուարցի ֆուտբոլիստն «Ուտրեխտում» հանդես է եկել նաև 2015-17 թվականներին, 98 խաղում խփել 51 գոլ, կատարել 16 ասիստ։

30-ամյա Ալեն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում վարձավճարով խաղում էր իսպանական «Լեգանեսում», որի կազմում մասնակցել 9 հանդիպման, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա