Logo

Սեբաստիան Ֆետելը ցանկանում է վերադառնալ Ֆորմուլա-1

17:16 / 17.07.2023Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» և «Ֆերարիի» նախկին մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը ցանկանում է պաշտոն ստանալ Ֆորմուլա-1-ում:

«Տեսնենք, մի քանի գաղափար ունեմ: Այս տարի ներկա էի Մոնակոյի Գրան պրիին։ Լավ զրույց եմ ունեցել Ֆորմուլա-1-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալիի հետ։ Ֆորմուլա-1-ը մասսայական մարզաձև է՝ հսկայական լսարանով: Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Ֆետելի խոսքը մեջբերում է PlanetF1-ը:

Հիշեցնենք, որ գերմանացի մրցարշավորդը նախորդ տարի էր ավարտել մարզական կարիերան, վերջին ակումբն էր «Աստոն Մարտինը»։ Նա Ֆորմուլա-1-ի չեմպիոն է դարձել 2010, 2011, 2012 և 2013 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ