Logo

Սելարայան. «Հպարտ եմ մեծ մրցակցի դեմ ցուցադրած խաղով»

14:21 / 18.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն «Ալ Նասրի» դեմ առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղից (1-2) հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Արդյունքը գոհացնող չէ, բայց ես հպարտ եմ մեծ մրցակցի դեմ ցուցադրած խաղով, եկեք շարունակենք աշխատել, տղաներ»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Սելարայանը 2023 թվականի օգոստոսից է խաղում արաբական ակումբի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն «Ալ Ֆաթեհի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխացման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ