Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում:
«Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի հասավ «Ալ Վահդայի» նկատմամբ: Սելարայանը գոլային փոխանցում կատարեց 29, 68 և 73-րդ րոպեներին:
31-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և SofaScore վիճակագրական ռեսուրսի կողմից ստացավ խաղի ամենաբարձր գնահատականը՝ 9:
«Ալ Ֆաթեհը» 34 միավորով 8-րդն է, «Ալ Վահդան»՝ 27 միավորով 13-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 25-րդ տուր
«Ալ Վահդա» - «Ալ Ֆաթեհ»՝ 2-3
Անսելմո, 42, 51 - Քրիստիան Տելյո, 29, 68, Սաադ Ֆահադ Ալ-Շարֆա, 73
Հեռացում՝ Նուհ Ալ-Մուսա, 90+12 («Ալ Ֆաթեհ»)


