Logo

Սելարայանն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ

11:23 / 24.02.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի առաջնության 7-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Դեֆենսիա և Խուստիսիային»։

Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը փոխարինման է մտել 54-րդ րոպեին։

32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բելգրանոյի» նախորդ երեք հանդիպումները։

«Բելգրանոն» 8 միավորով 11-րդ տեղում է, «Դեֆենսիա և Խուստիսիան»՝ 11 միավորով 7-րդը։

Արգենտինայի առաջնություն, 7-րդ տուր

«Բելգրանո» - «Դեֆենսիա և Խուստիսիա»` 2-0

Նիկոլաս Ֆեռնանդես, 38, 57

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ