Logo

Սելարայանը մասնակցեց «Ալ Նասրի» դեմ խաղին, Ռոնալդուն էլ գոլ խփեց

00:25 / 18.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն «Ալ Ֆաթեհի» կազմում մասնակցեց Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» դեմ առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղին:

«Ալ Նասրը» հաղթեց 2-1 հաշվով, տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան պորտուգալացիներ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և կիսապաշտպան Օտավիոն: Սելարայանն էլ հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց:

«Ալ Նասրը» 20 խաղից հետո 49 միավորով երկրորդն է, չորս միավոր է զիջում Սաուդյան Արաբիայի առաջատար «Ալ Հիլյալին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Ալ Ֆաթեհն» էլ 20 խաղից հետո 29 միավորով 7-րդն է:

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Ֆաթեհ»՝ 2-1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 17, Օտավիո, 72 - Սալեմ Ալնաջդի, 29

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ