Logo

Սելարայանը` տուրի խորհրդանշական հավաքականում

13:27 / 02.12.2024Ֆուտբոլ
null

«Ալ Ֆաթեհի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը SofaScore վիճակագրական հարթակի կողմից ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

32-ամյա ֆուտբոլիստը «Ալ Ռիյադի» դեմ խաղում (1-2) SofaScore-ից ստացել է 8,2 գնահատականը։ Սելարայանն այդ խաղում մրցակիցներին շրջանցել է 3 անգամ, կատարել 4 առանցքային փոխանցում, գնդակի 2 խլում, 13 մենապայքարից հաղթել 9-ում, նրա նկատմամբ մրցակիցը 3 անգամ խախտել է կանոնները։

Սելարայանը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում 11 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։ «Ալ Ֆաթեհը» 5 միավորով վերջին` 18-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա