Logo

«Սելթիկն» ու «Ռեյնջերսը» երեքական գնդակ փոխանակեցին

16:59 / 07.04.2024Ֆուտբոլ
null

«Սելթիկը» Գլազգոյի դերբիում հյուրընկալվեց «Ռեյնջերսին» և բաց թողեց հաղթանակը՝ 3-3:

«Սելթիկի» կազմում գոլի հեղինակ դարձան ճապոնացի վինգեր Դայզեն Մաեդան, դանիացի կիսապաշտպան Մեթ Օրեյլին, իռլանդացի հարձակվող Ադամ Իդահը:

Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը Շոտլանդիայի ընթացիկ առաջնությունում 32 խաղից հետո 75 միավորով առաջատարն է, մեկ միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ռեյնջերսին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Շոտլանդիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ռեյնջերս» - «Սելթիկ»՝ 3-3 (տեսանյութ)

Ջեյմս Տավերնյե, 55 (11մ), Աբդալահ Սիմա, 86, Ռաբի Մատոնդո, 90+3 - Դայզեն Մաեդա, 1, Մեթ Օրեյլի, 34 (11մ), Ադամ Իդահ, 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ