Ուիլֆրիդ Նենսին նշանակվել է շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բրենդան Ռոջերսին փոխարինած մասնագետի հետ ստորագրվել է 2,5 տարվա պայմանագիր:
47-ամյա Նենսին մինչև այս գլխավորում էր ամերիկյան «Քոլամբուս Քրյուն», որի հետ նվաճել է MLS-ի գավաթը և Լիգայի գավաթը, իսկ 2024 թվականին ճանաչվել է MLS-ի տարվա լավագույն մարզիչ։


