«Սելթիկը» պատմության մեջ 54-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Շոտլանդիայի չեմպիոն։
Առաջնության 37-րդ տուրում Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը 5-0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Կիլմանրոկի» նկատմամբ և, վաստակելով 90 միավոր, ժամկետից շուտ ապահովել առաջին տեղը։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեյնջերսն» առաջնության ավարտից մեկ տուր առաջ ունի 84 միավոր։ Նախորդ խաղում «Սելթիկը» 2-1 հաշվով հաղթել էր գլխավոր մրցակցին։
«Սելթիկը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ «Ռեյնջեսրը» 55 անգամ է դարձել Շոտլանդիայի չեմպիոն։ Շոտլանդիայի 128 առաջնություններից 109-ում հաղթել են այս երկու թիմերը։ Նախորդ անգամ «Սելթիկից» ու «Ռեյնջերսից» բացի չեմպիոն դարձել է «Աբերդինը», որը 1984/85 մրցաշրջանում տիտղոսը նվաճել է Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ։ Մեկ տարի անց շոտլանդացի լեգենդար մասնագետը գլխավորել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։


